ԿԳՄՍ-ն ուսհաստատություններում քարոզչության վերաբերյալ 3 ահազանգ է ստացել

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունը մայիսի 11-ի դրությամբ ստացել է երեք ահազանգ ուսումնական հաստատություններում՝ դպրոցներում և բուհում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասին, հայտնել է նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նա տեղեկացրել է, որ այդ ահազանգերը կփոխանցվեն դատախազությանը, սակայն չի մանրամասնել, թե որ քաղաքական ուժերի օգտին են եղել այդ քարոզչությունն ու հակաքարոզչությունը։

Հայաստանում մայիսի 8-ին պաշտոնապես մեկնարկել է հունիսի 7-ին նշանակված խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտին տեղեկացրել էր ընտրություններին քաղաքական ուժերի մասնակցության չափանիշները։

Կարդացեք նաև՝

«Ունեմ ընտրյալ», «խիղճս մաքուր է», «հետաքրքիր չէ». երևանցիները՝ քարոզարշավի մասին

Leave a Comment