Սպերցյանը կրկնել է գոլային փոխանցումների քանակով ՌՊԼ-ի ռեկորդը – armeniatoday.am

«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը կրկնել է Ռուսաստանի լիգայի ռեկորդը մեկ մրցաշրջանում կատարած գոլային փոխանցումների քանակով, հայտնել է RBC-ն։

Հայ կիսապաշտպանը 29-րդ տուրի՝ «Դինամո» Մոսկվայի դեմ արտագնա խաղում կատարել է իր 16-րդ գոլային փոխանցումը, որը նրա 16-րդն էր Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) ընթացիկ մրցաշրջանում։

Այս գոլային փոխանցմամբ Սպերցյանը կրկնեց Դմիտրի Լոսկովի (2003 մրցաշրջան), Հալկի (2015/16) և Մաքսիմ Գլուշենկովի (2023/24) ռեկորդները։

 

Leave a Comment