«Ալավերդի» բժշկական կենտրոնի ավտոկայանատեղիում ավտոմեքենա է այրվել

Մայիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ալավերդի» բժշկական կենտրոնի ավտոկայանատեղիում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները նախ կանխել են «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։

Դեպքի փաստով ոստիկանության Թումանյանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը և դեպքի հանգամանքները։

Leave a Comment