Ըմբշամարտի Մ17 ԵԱ․ Վահե Հովեյանը և Զավեն Մեժլումյանը եզրափակչում են – armeniatoday.am

Հայաստանը ներկայացնող Վահե Հովեյանը (80 կգ) և Զավեն Մեժլումյանն (65 կգ) անցել են Եվրոպայի մինչև 17 տարեկանների հունահռոմեական ըմբշամարտի առաջնության եզրափակիչ, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

Հովեյանը կիսաեզրափակչում 6։1 հաշվով հաղթել է լիտվացի Բենեդիկտաս Բուբելևիչյուսին։ Եզրափակչում նա կպայքարի Դոմինիկ Շիլագայի (Հունգարիա) դեմ։

Մեժլումյանը 5։3 հաշվով հաղթել է հունգարացի Իմրե Յուհաչին և եզրափակչում կհանդիպի Ասլան Ձուևի (Ռուսաստան) հետ։

48 կգ քաշային Արարատ Ավետիսյանն ու 55 կգ քաշային Գեղամ Եղիազարյանը կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար:

Leave a Comment