Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին քաղաքացիներին կոչ է արել դադարեցնել մեքենայով երթևեկելն ու անցնել հեռավար աշխատանքի։ Հնդկաստանի բնակիչները պետք է հայրենասիրություն դրսևորեն՝ ամեն ինչ անելով, որպեսզի առավելագույնի հասցնեն խնայողությունները սակավ նավթամթերքի պայմաններում, ասել է Մոդին:
Նա քաղաքացիներին հորդորել է չօգտվել մեքենաներից՝ նախընտրելով հասարակական տրանսպորտը, իսկ հնարավորության դեպքում ավելի լավ է մնալ տանը. մասնավորապես՝ բիզնեսի ներկայացուցիչներին առաջարկել է դիտարկել հեռահար աշխատանքի սխեմաների ներդրման հնարավորությունները հնարավորինս լայն։ Մոդին նաև հորդորել է քաղաքացիներին զերծ մնալ ճանապարհորդություններից, հատկապես՝ արտասահման, իսկ եթե ճանապարհորդությունը հնարավոր չէ հետաձգել, ապա ավելի լավ է օգտվել երկաթուղային տրանսպորտից։
Մոդին նաև խնդրել է քաղաքացիներին ձեռնպահ մնալ ոսկի գնելուց. ըստ նրա՝ դա կնվազեցնի արժույթի ներքին պահանջարկը, որն անհրաժեշտ է էներգառեսուրսներ գնելու համար։ Ապագայի համար նա Հնդկաստանի բնակիչներին խորհուրդ է տվել անցնել մեքենաների և արևային էներգիայի։
Ըստ վերլուծաբանների՝ Հորմուզի նեղուցի շրջափակման պատճառով երկրում վառելիքի առկա պաշարները կտևեն մոտ 25 օր։
