Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով 4 անձ է տուժել, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ գերատեսչության՝ վթարի մասին ահազանգն ստացվել է ժամը 14։18-ին։
Նշվում է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 38-րդ կմ-ին Lada մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և գլխիվայր հայտնվել դաշտամիջյան հատվածում․ տուժածները հոսպիտալացվել են։
