Կարգալույծ Արման Սարոյանը Մասյացոտնի թեմի հաշվից 15 միլիոն դրամ է հանել. Զոհրաբյան

Մասյացոտնի թեմի կարգալույծ հռչակված առաջնորդ Արման Սարոյանը թեմի բանկային հաշիվներից գործարքներ է կատարում՝ դատարանի որոշման և հարկադիր կատարողի կամայական մեկնաբանության հիման վրա, մայիսի 11-ին կայացած ասուլիսում ասել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

Ըստ փաստաբանի՝ ապրիլի 1-ի դրությամբ արդեն նա հաշիվներից ավելի քան 15 միլիոն դրամ է հանել։

Գարեգին Բ կաթողիկոսը հունվարի 10-ին Սարոյանին ազատել էր պաշտոնից։ Փաշինյանը հայտարարել էր, որ չի ճանաչում այդ որոշումը, իսկ Սարոյանը հայց էր ներկայացրել Մայր Աթոռի դեմ՝ պահանջելով վերականգնել թեմի առաջնորդի պաշտոնում։ Հունվարի 16-ին դատարանը Սարոյանին վերականգնել էր Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև վերջնական դատական ակտը, իսկ հունվարի 27-ին կաթողիկոսը նրան կարգալույծ էր հռչակել։

Անդրադառնալով Մայր Աթոռի դեմ Սարոյանի հայցին՝ փաստաբանը նշել է, որ հայցի ապահովման միջոց է կիրառել դատարանն, ու որոշում կայացրել՝ արգելել պատասխանող Հայ Առաքելական սուրբ եկեղեցուն և այլն  անձանց  իրականացնել որևէ գործողություն, որը կարող է որևէ կերպ խոչընդոտել  Սարոյանի՝ որպես թեմի առաջնրոդ լիազորություններ իրականացմանը, այդ թվում ֆինանսական հաշիվների տնօրինությունը։

«Դատարանը վատ վիճակ է ստեղծել Հայ Առաքելական սուրբ եկեղեցու համար։ Ավելին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, երբ որ նրան զրկել էր պաշտոնից, դադարեցրել էր նրա լիազորությունները բանկում, սակայն հարկադիր կատարողը լիազորել է Արման Սարոյանին, որպեսզի նա բանկում գործարք կատարի։ Մենք դատարանին խնդրել ենք հայցի ապահովումը վերացնել, դատարանը մերժել է»,-մանրամասնել է Զոհրաբյանը։

Մայր Աթոռի ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել, որ թեմի հաշիվներում կան էլի դրամական միջոցներ կան, ինչը կարող է վատնվել Սարոյանի կողմից։

Leave a Comment