ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամենածանր պայմաններն անցել եմ. Սամվել Կարապետյանը դիմել է քաղաքացիներին

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը Արմավիրի և Արարատի մարզերի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ ժողովրդի մի մասը մոլորված է, և պետք է հասկանա, որ խնդիրների պատասխանատուն ներկա իշխանություններն են։

Արմավիրցիների և արարատցիների հետ հանդիպման ժամանակ Սամվել Կարապետյանը նշել է, որ բնակչության 25-30 տոկոսը մոլորության մեջ է, և անհրաժեշտ է ջանքեր գործադրել նրանց իրազեկելու համար, որ սեփական խնդիրների պատճառը ոչ թե իրենք են, այլ գործող իշխանավորները։

«Սրանց համար մեկ սկզբունք կա՝ ո՞նց անեն, որ Ալիևի դուրը գան, ո՞նց անեն՝ նրա հրամանները կատարեն, ո՞նց անեն՝ 300 000 ադրբեջանցի բերեն, ապահովեն թե՛ բնակարաններով, թե՛ աշխատանքով, որովհետև իրենց շեֆը արդեն կարգադրել է», – ասել է Կարապետյանը։

Կուսակցության ղեկավարն ընդգծել է, որ իշխանության հասնելու դեպքում կասեցնելու են այդ գործընթացները։ Նա հավելել է, որ ձևավորվելու է արժանապատիվ երկիր՝ համապատասխան սկզբունքներով։ Ըստ նրա՝ անկախ Ալիևի, Թուրքիայի, ռուսների, եվրոպացիների կամ ամերիկացիների դիրքորոշումից, առաջնային է լինելու այն, ինչը ձեռնտու է Հայաստանի շահերին։

Սամվել Կարապետյանը նաև խոստացել է մինչև վերջ տեր կանգնել քաղաքացիների տված քվեներին՝ հավելելով. «Ամենածանր պայմաններն անցել եմ»։

Leave a Comment