ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանում ոչնչացվել է 13,5 տոննա ժամկետանց սննդամթերք

 «Կոնվեկտ» ընկերության դիմումի համաձայն, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների մասնակցությամբ և հսկողությամբ, ոչնչացվել է ընկերության պահեստում առկա գրեթե 13 ու կես տոննա (13․389,4 կգ) ժամկետանց սննդամթերք՝ քաղցրավենիք, թխվածքաբլիթներ, չորահացեր, բրնձե չիպսեր, շոկոլադե կրեմներ և թեյեր:

Ավգուստ, Շտորկ, Լուդվիգ Շոկոլադ, Լինդտ, Հարիբո, Տրոլլի քաղցրավենիք

Օրիոն, Լուբյատովո, Բելինո թխվածքաբլիթեղենի, Պրինգլս, Ֆրայս չիպսեր

Ֆիկասոտա չորահացեր և բրնձե չիպսեր

Վիլհելմ Ռեուսս Լեբենսմիտտելվերկ շոկոլադե կրեմներ

· Վենիռո Տրեյդինգ թեյեր

Վտանգավոր սննդամթերքի ոչնչացումն իրականացվել է ձևախախտման, հորման և հորալցման եղանակով, Արագածոտնի մարզի Սասունիկ վարչական համայնքում գտնվող աղբավայրում: Ոչնչացման գործընթացի ժամանակ պահպանվել են տեղափոխման, բնապահպանական և սանիտարահիգիենիկ անվտանգության բոլոր պահանջները:

«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, առաջնային համարելով հանրային առողջությունը, շարունակում է վերահսկողական միջոցառումներ իրականացնել թե՛ ներկրվող, թե՛ տեղական արտադրության պարենային մթերքի շուկայում՝ ապահովելով սպառողի համար անվտանգ սննդամթերք»,-նշում են ՍԱՏՄ-ից։

Leave a Comment