13:00 Լուրերը մեկ տողով. Կաշառքի գործ, Ավինյանին բողոքեցին ճանապարհներից

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

 

 • Իրավապահները ձերբակալել են Նոր Նորք վարչական շրջանի քաղաքաշինության բաժնի ղեկավարին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ կաշառքի գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի, որոնցից երկուսը պաշտոնատար անձինք են։

• Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպման ժամանակ քաղաքացիները դժգոհել են մայրաքաղաքի ճանապարհների վիճակից։ Ավինյանը պնդել է, որ կենտրոնական փողոցներում խնդիրներ չկան, սակայն քաղաքացիները հակադարձել են։

• «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը սկսել է ԲԴԽ-ի մոտից։ Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ երկրում անկախ դատական համակարգ չկա և կոչ է արել իշխանափոխության։

• ՆԳՆ-ն առաջարկում է 16 տարին լրացած քաղաքացիների համար նույնականացման քարտ ունենալը դարձնել պարտադիր։ Նախաձեռնությունը ներկայացվում է նաև որպես քայլ դեպի ԵՄ-ի հետ վիզաների ազատականացում։

• ԱԳՆ-ն առաջարկում է ստեղծել դիվանագիտական գրասենյակների ինստիտուտ։ Նախագծով նախատեսվում է նաև վերանայել դեսպանների պաշտոնավարման ժամկետները։

• Ռուսաստանը հայտարարել է, որ Ուկրաինան չի պահպանել մայիսի 9-11-ի հրադադարը։ Կիևն էլ իր հերթին մեղադրում է ռուսական կողմին և զգուշացնում լայնածավալ պատասխանի մասին։

• Bloomberg-ը հայտնել է, որ համաշխարհային նավթային պաշարները կտրուկ նվազում են Հորմուզի նեղուցում խնդիրների պատճառով։ Ըստ հրապարակման՝ անկման տեմպերը դարձել են պատմական առավելագույններից մեկը։

 

Leave a Comment