
«Ամեն անգամ Ալիևի խոսելուց ես գիշերները չեմ քնում. նա իրեն նենց է պահում՝ կարծես մենք գոյություն չունենք»,-հրազդանցիների հետ հանդիպման ժամանակ ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի պահանջատիրական ձգտումներին: «Գոնե մի անգամ թող ասի՝ ժողովո՛ւրդ, ինչ եղել, եղել է, ավարտված է ամեն ինչ, սրանից հետո նորմալ ենք ապրելու, թող մի բառ ասի, ասեմ՝ խաղաղություն կա: Խաղաղություն չկա, խաղաղությունը պետք է լինի երաշխավորված»,- հավելել է նա: