Ֆլորիդայի անտառային հրդեհները ընդգրկել են հսկայական տարածքներ

Ֆլորիդայի անտառային հրդեհները ընդգրկել են հսկայական տարածքներ

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի հարավում բռնկված հզոր անտառային հրդեհները վերահսկողությունից դուրս են եկել՝ ընդգրկելով Էվերգլեյդս և Բիգ Սայփրես արգելոցների հսկայական տարածքները։ 

Կրակն արդեն լափել է շուրջ 100-140 քառակուսի կիլոմետր անտառածածկ տարածք, իսկ թանձր ծուխն ու կրակի գծերը տեսանելի են նույնիսկ տիեզերքից։

Չոր եղանակն ու ուժգին քամիները էլ ավելի են բարդացնում հրշեջ ավիացիայի և ցամաքային ստորաբաժանումների աշխատանքը, մինչդեռ բոցերը վտանգավոր կերպով մոտենում են մայրուղիներին և բնակելի գոտիներին։ 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment