Արագածոտնի մարզպետը, փոխմարզպետն ու Ապարանի քաղաքապետը Ռուստամ Ավագյան կոչվածին առած Նիկոլի քարոզարշավի են ելել (Photo)



Մարդ ինչքան պիտի ատի սեփական ժողովրդի հաղթանակները, սրբությունները, ավանդույթներն ու արժեքները, որ ընկնի գյուղեգյուղ ու ազգակործան պատուհասի համար քարոզչություն անի` հետը ման տալով Ռուստամ Ավագյան կոչվածին (ով չի ճանաչում` ավելի լավ է չճանաչի)։

Խնդրեմ. Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյան, փոխմարզպետ Արմեն Գրիգորյան, վերջին ընտրություններին իբր ՔՊ թեկնածուին հաղթած, բայց Նիկոլի համար հաճույքով քարողարշավի ելած Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյան. մարդիկ հետները վերցրել են էդ կերպարին, ընկել գյուղեգյուղ ու… հանդիպել կանանց, երեխաներին, տարեցներին։

Ի դեպ, անցյալ տարի էլ էս փոխմարզպետը մի Ռոման Բաղդասարյան կոչված մի ուրիշ կերպարի էր տարել մարզի դպրոցներ։ Այսինքն, սա էս մարդկանց մոտ դարձել է քաղաքական գի՞ծ։

Տղե՛րք, եթե էս գիշեր ձեր մշեցի ու սասունցի պապերը երազներումդ գան ու հարց տան` էս ի՞նչ եք անում, էս ու՞մ հետ եք ընկերություն անում, էս ի՞նչ բարքեր եք քարոզում, ի՞նչ եք պատասխանելու։ Ու հարցը սեռական օրիենտացիան չի։ Դուք տեսե՞լ եք թե էդ Ռուստամ կոչվածն ինչ բարբաջել ընդհանրապես հայ ժողովրդի սրբությունների ու արժեքների մասին։

Տղե՛րք, կա՛նգ առեք, կյանքը Նիկոլով չի սկսվել, չի էլ ավարտվելու, ամեն ինչ հիշվելու է, անգամ Մելիք Ֆրանգյուլն է հիշվում, ուր մնաց ինտերնետի դարում չհիշվի ձեր էս արածը։ Ազգի, երկրի, արժեքների դեմ ուղղված էս պատերազմում մի՛ մտեք կռվի թշնամու կողմից, մի օր ձեր իսկ սերունդները ձեզ ծանր հարցեր են տալու, բայց կարող է արդեն ուշ լինի…

Возможно, это изображение текст
Возможно, это изображение один или несколько человек

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment