ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բա ասում էիք՝ ասեք, կանենք,. մի հատ «լադոկ» ենք ընկնում, անհասանելի ենք դառնում. քաղաքացին՝ Ավինյանին

Լսել ենք, հավատացել ենք։ Այն, որ ասում էիք՝ «Ասե՛ք, կանենք» է, ասացինք, բա ինչո՞ւ չարեցիք: Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ ասել է քաղաքացին՝ դիմելով Երևանի քաղաքապետ  Տիգրան Ավինյանին:

«Ասում էիք՝ փոսերը սաղ ասֆալտներ անենք, հիմա, որ մի հատ «լադոկ» ենք ընկնում, անհասանելի ենք դառնում, կապից կտրվում ենք»,- նշել է քաղաքացին:

Ավինյանը խնդրել է քաղաքացուն նշել կենտրոնական փողոցի հստակ անուն, որտեղ այսօրվա դրությամբ փոսեր կան: 

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Leave a Comment