Նոր մանրամասներ` Նոր Նորքի թաղապետարանի ձերբակալություններից

Ի պատասխան՝ հայտնում ենք, որ կաշառք տալու, ստանալու և դրան օժանդակելու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ, որոնցից երկուսը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձինք են: Մեղադրյալներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուսի նկատմամբ՝ տնային կալանքը: Այս մասին Auroranews-ին հայտնեցին Հակակորուպցիոն կոմիտեից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ArmLur.amի տեղեկությունների համաձայն՝ իրավապահները ձերբակալել են Նոր Նորք թաղապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետին։

Leave a Comment