Ինչ պաշտոն կա՝ Փաշինյանը վերցրել է՝ ԱԱԾ պետն է, նախագահը, դատավորը, վարչապետը. Մարուքյանը մեկնարկեց քարոզարշավը

 «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մեկնարկեց իր նախընտրական քարոզարշավը Բարձրագույն դատական խորհրդի մոտից: «Չկան ինստիտուտներ Հայաստանում: Դատական իշխանությունը հայ մարդու ինքնությունը պաշտպանելու մասին չէ»,- հայտարարել է կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ հենց այդ խորհուրդն ունի իրենց նախընտրական քարոզարշավի մեկնարկը ԲԴԽ-ի մոտից: 

Նա հայտարարել է, որ հունիսի 7-ին պետք է լինի իշխանափոխություն, որովհետև ժողովուրդը չունի անկախ դատական համակարգ: 
 

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարը նշել է՝ իրենք ժողովրդին չեն խաբելու, թե երկիրը տանելու են Եվրոպա, այլ եվրոպական չափանիշներն են բերելու Հայաստան: 

Մարուքյանը հայտարարել է, թե Հայաստանում ինչ պաշտոն կա՝ Փաշինյանը վերցրել է՝ ԱԱԾ պետն է, նախագահը, դատավորը, վարչապետը: 

«Լուսավոր Հայաստան»-ը ժողովրդին ուղերձ է հղել՝ «հնարավորություն ունեն ունենալու անկախ դատական համակարգ»: 

Leave a Comment