Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել Շիրակի մարզի քրեական ոստիկանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ֆիշյանը, ոստիկանության Ախուրյանի բաժնի պետ Վահրամ Ոսկանյանը։
Տեղում քրեական և համայնքային ոստիկանները պարզել են, որ նշված վայրում ինչ-որ միջոցառում է տեղի ունեցել, որի մասնակիցների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որը հետո վերածվել է ծեծկռտուքի։
Դեպքի փաստով Ոստիկանության Ախուրյանի բաժնում խուլիգանության հատկանիշներով փաստաթղթեր են կազմվել որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու մասնակիցների ամբողջական ինքնությունները ճշտելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալները Հայաստանում հայտնի մարզիկներ են, նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ այս պահին չենք հայտնում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: