Թրամփը մեկնում Չինաստան. ի՞նչ է սպասվում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 13-15-ը պաշտոնական այց կկատարի Չինաստան։

Այցի շրջանակում նախատեսվում է անձնական հանդիպում Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի հետ։

Ակնկալվում է, որ կքննարկվեն Իրանի հետ պատերազմը, առևտրային հրադադարը, Հորմուզի նեղուցի աշխատանքի վերականգնումը, հազվագյուտ հողային մետաղների արտահանումը և Թայվանի հարցը։

Սպասվում է նաև գյուղատնտեսական արտադրանքի և Boeing ինքնաթիռների գնումների վերաբերյալ համաձայնագրերի ստորագրում։

Bloomberg-ի տվյալներով՝ Թրամփին այցի ընթացքում կուղեկցեն ամերիկյան խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Blackstone և Citigroup ընկերությունների ղեկավարները։

Leave a Comment