Արեգակի վրա տեղի է ունեցել հզոր բռնկում, որն ուղեկցվել է տպավորիչ պայթոյունով, հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիային։
Նշվում է, որ այս անգամ Երկրի համար հետևանքներ չեն սպասվում. արտանետվող պլազման չի ազդի դրա վրա: Սակայն, եթե բռնկումները շարունակվեն, արևի բծերի այս խումբը երկու օրվա ընթացքում կմտնի մոլորակի ազդեցության գոտի:
