Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը Իտալիայում կայացած «Sardinia World Chess Festival 2026» հեղինակավոր մրցաշարում, հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Մարտիրոսյանը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել 2-4-րդ հորիզոնականները:
Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկով հայ շախմատիստին բաժին է հասել մրցաշարի արծաթե մեդալը:
Նույնքան միավոր է վաստակել նաև գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը, ով լրացուցիչ ցուցանիշներով եզրափակել է լավագույն քառյակը:
Մրցաշարի հաղթող է դարձել Գերմանիայի ներկայացուցիչ Ֆրեդերիկ Սվանեն (7,5 միավոր), իսկ լավագույն եռյակը եզրափակել է Յան Նեպոմնյաշչին (ՖԻԴԵ), ով վաստակել է 7 միավոր։
Հայաստանի ներկայացուցիչներից մրցաշարին մասնակցել են նաև գրոսմայստեր Էմին Օհանյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը, որոնք վաստակել են 5.5-ական միավոր:
