Երկրի առաջնորդը պետք է ամրացնի բանակը, եթե նպատակ ունի երկիրը ուժեղացնելու. Ռոբերտ Քոչարյան

«Ես երբեք, նույնիսկ ամենից վատ երազում չեմ մտածել, որ հնարավոր են դեպքեր, որ երկրի պաշտոնական առաջնորդի շահերը չհամընկնեն երկրի շահերի հետ, այլ հակառակվեն։ Պարզվում է, որ դա հնարավոր է»,- այս մասին նախընտրական քարոզարշավի ժամանակ Գավառի բնակիչների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ երկրի առաջնորդը պետք է միավորի ժողովրդին, ամրացնի բանակը, խորացնի հարաբերությունները արտաքին աշխարհի հետ, հատկապես ռազմավարական գործընկերների հետ, եթե նպատակ ունի երկիրը ուժեղացնելու:

«Այս իշխանությունը ճիշտ հակառակն է արել: Սկվսեց նրանից, որ բաժանվեց ժողովուրդը սև ու սպիտակի, սկսվեց հարձակումը պատերազմում ճանաչում ստացած զինվորականների վրա, սկսվեց ելակային բարեփոխումներ բանակում, որը մարտունակությունը շեշտակի նվազեցրեց, արգելվեց սփյուռքահայերի մուտքը Հայաստան: Եվ այս ամենը բերեց ողբերգական հետևանքների»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Comment