Աստվածային երրորդը

Աստվածային երրորդը

10.05.2026 | 22:07

Երբ առաջնորդելով հանեմ ձեզ այս փոթորիկների միջից, այնուհետև Ես ձեզ համար բոլորովին այլ խոսքեր, ուրիշ պարգևներ և մի ուրիշ առաջնորդություն կունենամ:

Այնքան խորն է ձեր բարեկամությունը, այնքան մեծ է Ինձ սիրելու ձեր բաղձանքը, Ինձ հետևելու ու ծառայելու ձեր ցանկությունը, որ շուտով, երբ այս դժվարին ժամանակներն ավարտվեն, արդեն մշտապես միասին կլինենք. ինչը նշանակում է ձեր առանձնությունը Ինձ հետ:

Երկրի վրա այսօրինակ բարեկամություններ հազվադեպ են պատահում:

Այնուհանդերձ, երբ Ես երկրի վրա էի, սովորեցրի այն ուժի մեծության մասին, որ երկու միացած հոգիներն են ունենում. այս բանը հիմա ձեզ եմ սովորեցնում:

Հիմա, իրիկնային այս խաղաղ ժամի մեջ, կամենում եմ ձեզ ավելին ասել:

Ասում եմ` եկել է արդեն այն ժամանակը, երբ նրանք, ովքեր կայցելեն ձեզ` միացյալ երկուսիդ, կիմանան անշուշտ, որ Ես Աստվածային Երրորդն եմ ձեր բարեկամության մեջ

Մեկնաբանություններ

Leave a Comment