Հայաստանում 2020–2024 թվականներին աճել են ավանդները։
Ըստ վիճակագրական կոմիտեի՝ ավանդների ընդհանուր գումարը 2020 թվականին կազմել է 1 տրլն 661 մլրդ դրամ, իսկ 2024 թվականին հասել է 2 տրլն 900 մլրդ դրամի։ Այլ կերպ ասած՝ հինգ տարվա ընթացքում գրանցվել է շուրջ 1.24 տրլն դրամի աճ։
Ավանդի միջին չափը ևս աճել է. 2020 թվականին այն կազմել է 528 հազար դրամ, 2021-ին՝ 581 հազար դրամ, իսկ 2024 թվականին՝ արդեն ավելի քան 610 հազար դրամ։
Զգալի աճ է գրանցվել նաև բնակչության մեկ շնչի հաշվով ավանդների միջին չափի դեպքում։ 2020 թվականի 560 հազար դրամից այն 2024 թվականին հասել է մոտ 942 հազար դրամի։ Այսինքն՝ մեկ շնչի հաշվով ավանդների միջին ծավալը հինգ տարվա ընթացքում աճել է ավելի քան 380 հազար դրամով։
