Իրանը պատասխանել է պատերազմը դադարեցնելու ԱՄՆ առաջարկին

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հաստատել է, որ Իրանը արձագանքել է պատերազմը դադարեցնելու ԱՄՆ-ի առաջարկին։

Ինչպես տեղեկացնում է GeoTV-ն,  Շահբազ Շարիֆը հայտնել է, որ նշված տեղեկատվությունն իրեն փոխանցել է ֆելդմարշալ Ասիմ Մունիրը։ 

«Ես չեմ ցանկանում մանրամասների մեջ խորանալ», – հավելել է Պակիստանի վարչապետը։

Հիշեցնենք`  ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ առաջարկի վերաբերյալ պատասխանը:

Leave a Comment