Կրեմլը Երևանից Զելենսկիի հետ կապված պարզաբանում է սպասում – armeniatoday.am

Կրեմլում ցանկանում են Երևանից պարզաբանում ստանալ այն մասին, թե ինչու է Հայաստանն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին հարթակ տրամադրել հակառուսական հայտարարությունների համար, լրագրողներին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա հայտարարել է, որ «աննորմալ» է համարում այն, որ Ռուսաստանին դաշնակից Հայաստանը Զելենսկիին հնարավորություն է տվել «ռուսատյաց հայտարարություններ» անել։

«Սա չի համապատասխանում Երևանի հետ մեր հարաբերությունների ոգուն»,- նշել է Պեսկովը։

Միաժամանակ նա ընդգծել է, որ Հայաստանը որպես ինքնիշխան պետություն իրավունք ունի անցկացնել ցանկացած միջոցառում, այդ թվում՝ ԵՄ-ի հետ գագաթնաժողով։ Պեսկովը նաև նշել է, որ Երևանը վարում է բազմավեկտոր արտաքին քաղաքականություն։

Կրեմլի ներկայացուցիչը հավելել է, որ միջազգային գագաթնաժողովների ընթացքում տարբեր երկրների ղեկավարների ձեռքսեղմումները բնական երևույթ են, և հիշեցրել է, որ Ուկրաինայի պատերազմը «Հայաստանի պատերազմը չէ»։

«Մեզ համար գլխավորն այն է, որ Հայաստանը հակառուսական դիրքորոշում չորդեգրի»,- եզրափակել է Պեսկովը։

ՀՀ-ԵՄ, և Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովներին Հայաստան այցելած Զելենսկին հայտարարել էր, որ ԵՄ-ն պետք է նոր պատժամիջոցներ սահմանի ՌԴ-ի նկատմամբ։

Կարդացեք նաև՝

ՀՀ-ի հետ «փափուկ ամուսնալուծության» տարբերակ կա՝ ԵՄ-ին անդամակցելու դեպքում. Պուտին

Leave a Comment