Ինչո՞ւ Փաշինյանը չի հավասարակշռել իր հայտարարություններով. Պեսկով

 Մոսկվան չի հասկանում, թե ինչու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում չի «հավասարակշռել» Վլադիմիր Զելենսկու հակառուսական հայտարարությունները, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: 

«Մենք չենք հասկանում, թե ինչու են Հայաստանից հնչում հակառուսական հայտարարություններ: Այ սա մենք չենք հասկանում: Իսկ ինչո՞ւ Հայաստանի կառավարության ղեկավարը (Նիկոլ Փաշինյանը – խմբ.) չի փորձում որևէ կերպ դա հավասարակշռել իր հայտարարություններով: Այս ամենը մենք դեռևս չենք կարողանում բացատրել», – ասել է Պեսկովը «Վեստի» տեղեկատվական համակարգի հեղինակ Պավել Զարուբինին: 

Leave a Comment