Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ նոր միջոցառումների մասին

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Մոջթաբա Խամենեին հայտարարել է ԱՄՆ-ին և Իսրայելին հակազդելու նոր միջոցառումների մասին, հաղորդում է Իրանի պետական ​​IRIB հեռուստաալիքը։

Իրանի զինված ուժերի «Խաթամ ​​ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար Ալի Աբդոլլահին գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ հանդիպման ժամանակ զեկույց է ներկայացրել Իսլամական Հանրապետության զինված ուժերի վիճակի մասին։ Սա հրամանատարի և գերագույն առաջնորդի հանդիպման մասին առաջին պաշտոնական հայտարարությունն է։

«Այս հանդիպման ժամանակ գերագույն գլխավոր հրամանատար այաթոլլահ Մոջթաբա Հոսեյնի Խամենեին հայտարարել է նոր միջոցառումների մասին և հող է հարթել շարունակական գործողությունների և թշնամիների հետ վճռական դիմակայության համար», — ասվում է հայտարարության մեջ։

IRIB-ի փոխանցմամբ՝ Աբդոլլահիի զեկույցում ընդգծվել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գերազանց պաշտպանական և հարձակողական պատրաստվածությունը, ինչպես նաև ԱՄՆ-ին և Իսրայելին դիմակայելու համար անհրաժեշտ ռազմավարական ծրագրերի, զենքի և սարքավորումների առկայությունը։ Կենտրոնական շտաբի հրամանատարն ընդգծել է, որ զինված ուժերը «արագ և վճռականորեն» կարձագանքեն «թշնամու» ցանկացած ագրեսիայի։

Leave a Comment