Իրանի բանակը զգուշացնող հայտարարություն է արել

Իրանը հայտարարել է «նոր սերնդի պատերազմի» պատրաստակամության մասին: Այս մասին հայտնել է Իրանի բանակի ներկայացուցիչը:

Իրանը ԱՄՆ-ի համար «անակնկալ տարբերակներ» է պատրաստել իսլամական հանրապետության վրա կրկնակի հարձակման դեպքում՝ ներառյալ նոր տեխնիկա և զինատեսակներ։ 

«Եթե ԱՄՆ-ն դարձյալ սխալ թույլ տա և հարձակվի մեր երկրի վրա, ապա անպայման կբախվի անակնկալ տարբերակների։ Դրանք կներառեն ավելի կատարելագործված ու նոր տեխնիկա, պատերազմ վարելու նոր մեթոդներ և, ամենակարևորը, նոր ոլորտներ», — հայտնել է Ակրամինիան։

Leave a Comment