«Ուրախ ավտոբուսի» ներսում. Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել

«Ուրախ ավտոբուսի» ներսում. Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոր տեսանյութ է հրապարակել մարզերով շրջող «Ուրախ ավտոբուսից»՝ ցուցադրելով քարոզարշավի ընթացքն ու ավտոբուսում տիրող մթնոլորտը։

Տեսանյութում երևում է, որ Սիմոնյանի կողքին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։ Ավտոբուսում են նաև իշխող թիմի այլ ներկայացուցիչներ՝ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՔՊ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը և Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը։

ԱԺ նախագահը ցուցադրել է ավտոբուսի հատուկ ձայնային ազդանշանը, որով թիմը ողջունում է ընդառաջ եկող մեքենաներին ու համակիրներին: Նա նաև ներկայացրել է տեխնիկական թիմին, մասնավորապես՝ օպերատոր Դավիթին, ով ապահովում է վարչապետի ուղիղ եթերներն ու սոցցանցերի կարճ հոլովակները (reels):

«Մեծագույն հաճույք ենք ստանում: Ավտոբուսի այս մեծ սրտիկը ձեզ բոլորիդ ենք ուղղում։ Գալիս ենք ձեր մոտ՝ ձեզ լսելու և շփվելու»,- նշել է Ալեն Սիմոնյանը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment