Մերցը կտրուկ հայտարարություն է արել Ռուսաստանի մասին • Tribune.am

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Ռուսաստանը, իբր, վտանգ է ներկայացնում Եվրոպայի համար։

«Եվրոպական երկրները, այդ թվում՝ Գերմանիան, միլիարդներ են ծախսում իրենց զինված ուժերը վերականգնելու համար՝ Ռուսաստանից եկող ենթադրյալ սպառնալիքի պայմաններում», — նրա խոսքերը մեջբերել է Reuters-ը։

Հինգշաբթի օրը Գերմանիայում ՌԴ դեսպան Սերգեյ Նեչաևը հայտարարել է, որ Բեռլինը դոկտրինալով պարտավորված է պատրաստվել Մոսկվայի հետ առաջիկա մի քանի տարիների ընթացքում ռազմական բախման և դա չի թաքցնում։

Վլադիմիր Պուտինը բազմիցս մանրամասն բացատրել է, որ Ռուսաստանը մտադիր չէ հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա, սակայն արևմտյան քաղաքական գործիչները պարբերաբար վախեցնում են նրանց բնակչությանը երևակայական սպառնալիքներով՝ ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելու համար։

Leave a Comment