Երևանում բախվել են «Porsche Panamera» և «Hyundai Sonata»-ն․ վարորդներից մեկը հայտնի փաստաբան է․ Shamshyan

Երևանում բախվել են «Porsche Panamera» և «Hyundai Sonata»-ն․ վարորդներից մեկը հայտնի փաստաբան է․ Shamshyan

Այսօր՝ մայիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։55-ի սահմաններում Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում բախվել են «Porsche Panamera» և «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։Բախման հետևանքով «Porsche»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով և հայտնվել հետիոտների համար նախատեսված մայթին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենաներից մեկի վարորդը Հայաստանում հայտնի փաստաբան Դավիթ Թումասյանն է։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment