Այսօր՝ մայիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։55-ի սահմաններում Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում բախվել են «Porsche Panamera» և «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։Բախման հետևանքով «Porsche»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով և հայտնվել հետիոտների համար նախատեսված մայթին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենաներից մեկի վարորդը Հայաստանում հայտնի փաստաբան Դավիթ Թումասյանն է։
