Ֆիցոն հայտնել է՝ ինչ է ասել իրեն Զելենսկին Երևանում գտնվելու ժամանակ

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ բանակցություններով հետաքրքրված լինելու դեպքում Վլադիմիր Զելենսկին պետք է զանգահարի Վլադիմիր Պուտինին։

Սլովակիայի կառավարության ղեկավարը նշել է, որ Մոսկվա կատարած իր այցելության ընթացքում Ռուսաստանի նախագահին է փոխանցել Ուկրաինայի նախագահի ուղերձը։ Ռոբերտ Ֆիցոյի խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցած իրենց առանձնազրույցի ժամանակ Զելենսկին հայտնել է ցանկացած ձևաչափով Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին։

«Զելենսկին Հայաստանում մեր անձնական հանդիպման ժամանակ ինձ ասաց, որ պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ ցանկացած ձևաչափով»,- ասաց Ֆիցոն։

Միաժամանակ, վարչապետը հրապարակայնացրել է Ռուսաստանի նախագահի պատասխանն այդ ուղերձին։ Սլովակիայի վարչապետը մեջբերել է. «Եթե Ուկրաինայի նախագահը հետաքրքրված է հանդիպումով, ապա պետք է հեռախոսով կապվի իր ռուս գործընկերոջ հետ»։

Leave a Comment