Եթե դու վախկոտ ես, եթե դու վախեցած ես, դու պատերազմի համար «է՛ստի համեցեք» ես․ Ռոբերտ Քոչարյան 

«Քաղաքականության մեջ կա հետևյալը. Եթե դու վախկոտ ես, եթե դու վախեցած ես, դու պատերազմի համար «է՛ստի համեցեք» ես: Հիմա Հայաստանի իշխանությունը պատերազմի ամենամեծ սպառնալիքն է, որովհետև իր հետ շփվելով, նրան գնահատելով, հարևանը հասկանում է, որ դիմադրություն չի լինելու, որ դիմացը հարիֆ է, վախած, կզած, և եթե ուզում ենք մենք ոտքի վրա կանգնենք, գլուխ բարձրացնենք և ուզում ենք խաղաղություն ունենալ, որը մեր արժանապատվության հենարանը լինի, այդ խաղաղությունը, որի վրա պետք է կառուցես, ուրիշ ուղղակի տարբերակ ժողովուրդ ջան չկա, չկա»,- այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, Գեղամասարի բնակիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment