Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ անհայտ անձը հանդիսանում է Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Առնակ Խ․-ն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով վերջինը նույն օրը ժամը 07։20-ի սահմաններում նշված հասցեից ֆիզիկական ներգործություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ներկայացվել է ոստիկանության Շենգավիթի բաժին։
Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք Առնակ Խ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: