asekose.am – Սյունե Ավագյանն ահազանգում է

Սյունե Ավագյանն ահազանգում է

«ՍՕՍ – ՄԱՆԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐ»-ի սաներից մեկի մասին տեսանյութ է տարածել բլոգեր Սյունե Ավագյանը: Երեխան, ով ունի հաշմանդամության 2-րդ կարգ և 44-օրյա պատերազմում հերոսացած հայր՝ պատերազմից հետո Արցախից տեղափոխվել է մանկատուն:

Երեխան հոգեկան շեղումներ է ձեռք բերել պատերազմի ընթացքում, այնուհետև հոր կորստից հետո հոգեկան վիճակը ավելի է ծանրացել:

Երեխան մանկատանը գտնվելու ընթացքում պարբերաբար առանց գիտակցելու այլ տղայի առաջարկով և ստիպելու արդյունքում ունեցել է ինչ-որ հարաբերություններ․․․

Օրերից մի օր նկատել է խոհարարը և դիմել ոստիկանություն: Այս պահին երեխային կալանավորել են:

Երեխայի մայրը դիմել է Սյունեին, որպեսզի հնարավորություն ստեղծի փաստաբան ձեռք բերելու և լսելի դարձնի պատկան մարմիններին, քանի որ երեխան իսկապես գտնվում է ոչ ադեկվադ վիճակում:

Մանրամասները՝ տեսանյութում

Leave a Comment