Պուտինը կարծում է, որ տրամաբանական կլինի հանրաքվե անցկացնել ու պարզել Հայաստանի քաղաքացիների վերաբերմունքը





Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու ծրագրերը պահանջում են հատուկ քննարկում։

«Ինչ վերաբերում է Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու ծրագրերին, ապա դա, իհարկե, պահանջում է հատուկ քննարկում», – Ռիա նովոստիի հաղորդմամբ, լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահը։

Պուտինը շեշտել, որ այս հարցը մի քանի անգամ քննարկել է  Նիկոլ Փաշինյանի հետ։

Նա նշել է, որ Հայաստանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշի՝ միանա՞ ԵՄ-ին, թե՞ ԵՏՄ-ին։ Այդ դեպքում հնարավոր կլինի «մեղմ և քաղաքակիրթ ապահարզան»։

Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը  դեմ չի լինի Հայաստանի որևէ որոշման. «Եթե որոշումը օգուտ է բերում հայ ժողովրդին, խնդրում, մենք դեմ չենք լինի դրան»։

Պուտինը կարծում է, որ տրամաբանական կլինի Հայաստանում հանրաքվե անցկացնել և հարցնել Հայաստանի քաղաքացիներին, թե ինչպիսին կլինի նրանց ընտրությունը։ ՌԴ նախագահը նշել է, որ նման դեպքում Ռուսաստանը նույնպես կարող է համապատասխան եզրակացություններ անել և գնալ «մեղմ, քաղաքակիրթ և փոխշահավետ ապահարզանի» ճանապարհով։ 

Պուտինը առաջարկել է քննարկել Հայաստանի՝  ԵՄ-ի հետ կապված ծրագրերը  ԵԱՏՄ հաջորդ գագաթաժողովում։

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում զգալի առավելություններ է ստանում, այդ թվում՝ գյուղատնտեսության և միգրացիայի ոլորտներում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Հայաստանը զգալի առավելություններ է ստանում Եվրասիական տնտեսական համագործակցության շրջանակներում. սա վերաբերում է գյուղատնտեսությանը, վերամշակող արդյունաբերությանը, մաքսային ու այլ տուրքերին և այլն, և սա վերաբերում է միգրացիոն ոլորտին», – Ռիա նովոստիի հաղորդմամբ, լրագրողներին ասել է Պուտինը։

Վլադիմիր Պուտինը խոսել է Ռուսաստանի և հայ ժողովրդի միջև դարեր շարունակ գոյություն ունեցող առանձնահատուկ հարաբերությունների մասին. «Մենք դարեր շարունակ առանձնահատուկ հարաբերություններ ենք ունեցել հայ ժողովրդի հետ»։ 

 


Leave a Comment