Հանդարտություն, ոչ` արագություն

Հանդարտություն, ոչ` արագություն

09.05.2026 | 22:34

Հանդարտության և վստահության մեջ պետք է լինի ձեր զորությունը:

Ամեն մի դյուրագրգիռ վիճակ ավերում է գեղեցիկն ու բարին:

Ամեն մի հանգիստ վիճակ կառուցողն է բարի բաների, միաժամանակ` քանդողը չարիքի:

Երբ մարդիկ կամենում են չարիքը հեռացնել ճանապարհից, շատ հաճախ նետվում են հախուռն գործունեության: Այս սխալ է: Նախ հանգիստ եղեք և հիշեք, որ Ես Աստված եմ:

Առհասարակ գործեք միայն այն ժամանակ, երբ Ես կթելադրեմ:

Աստծո առջև միշտ հանգիստ եղեք:

Հանդարտությունը գործնական վստահություն է: Վստահեք միայն, կատարյալ վստահությունն է, որ կարող է իրապես հանգիստ պահել մարդուն:

Դժվարին իրադրություններից բնավ մի վախեցեք, դրանք վարժեցնում են ձեզ և օգնում հանգիստ վիճակի հասնել: Ինչպես որ աշխարհն է իր նպատակների համար արագություն ստեղծել, այնպես էլ դուք ձեր կամեցածը ձեռք բերելու համար հանդարտությունն ընտրեք:

Ինձ համար կատարվող յուրաքանչյուր կարևոր գործ նախ կատարվում է գործողի անհատական հոգու մեջ:

Մեկնաբանություններ

Leave a Comment