Հայտնի է` ինչ վիճակուն է գտնվում Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի վնասվածքները գրեթե ամբողջությամբ ապաքինվել են: Այս մասին հայտնում է Al Araby հեռուստաալիքը՝ հղում անելով Իրանի կառավարության նիստերի համակարգող Մազահեր Հոսեյնիին։

Նրա խոսքով՝ փետրվարի 28-ի հարվածի ժամանակ Խամենեին հարվածային ալիքի հետևանքով ընկել է և ստացել ծնկի ու մեջքի վնասվածքներ, ինչպես նաև փոքր կտրվածք՝ ականջի հետևում։

Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Մոջթաբա Խամենեին ստացել է լուրջ վնասվածքներ, իսկ Թրամփը կասկածում էր, որ նա ողջ է:

Leave a Comment