ԱՄՆ հյուրախաղերի մեկնելուց առաջ Հայտնի երգահան, երգիչ Ռուբեն Հախվերդյանն Արագածոտնի մարզի Օհանավան համայնքում միացել է «Հանուն Հանրապետություն» կուսակցության իրականացրած քարոզարշավին։
Նշենք, որ «Հանուն Հանրապետության» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը մեկնարկել է Օհանավանից և Կարբիից:
«Խոսեցինք ամենաանհանգստացնող խնդիրներից՝ անվտանգության, աշխատատեղերի, գյուղի զարգացման, կրթության, արժանապատիվ կյանքի և Հայաստանի ապագայի մասին»,- ավելի վաղ իր ֆեյսբուքյան էջում գրել էր կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը
