Ինչու է Սիրիրայի նախագահը պաշտուններից ազատել իր եղբայրններին

Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան կառավարության վերակազմավորման ընթացքում բարձրաստիճան պաշտոններից հեռացրել է իր եղբայրներին՝ Մահերին և Հազեմին։

Պետության ղեկավարին մոտ կանգնած աղբյուրը լրագրողներին հայտնել է, որ այս որոշման նպատակը սիրիացի ժողովրդի վստահությունը վերականգնելն է։ Այս քայլով երկրի առաջնորդը ցանկանում է կանխել հովանավորչության մեջ ուղղվող մեղադրանքները և ընդգծել տարբերությունը Ասադի տապալված վարչակարգից։

Մինչ այս Մահերը կատարում էր նախագահի աշխատակազմի գլխավոր քարտուղարի պարտականությունները։ Սիրիական աղբյուրի տվյալներով՝ նրա կինը ազգությամբ ռուս է, տիրապետում է ռուսերենին և հանդիսանում է կապող օղակ Դամասկոսի ու Մոսկվայի միջև, ուստի հավանական է համարվում Մահերի նշանակումը Ռուսաստանում Սիրիայի դեսպան։ Մյուս եղբայրը՝ Հազեմը, զբաղեցնում էր Տնտեսական զարգացման բարձրագույն խորհրդի փոխնախագահի պաշտոնը, որից նույնպես ազատվել է։

Leave a Comment