Պետեր Մագյարը՝ Հունգարիայի նոր վարչապետ

Պետեր Մագյարը՝ Հունգարիայի նոր վարչապետ

«Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մագյարն ընտրվել է Հունգարիայի վարչապետ՝ նորընտիր Պետական ժողովի առաջին նիստի ժամանակ։ Նրա օգտին քվեարկել է 140 պատգամավոր, դեմ՝ 54, իսկ մեկ պատգամավոր ձեռնպահ է մնացել։

Քվեարկության արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, որն ազգային հեռուստաընկերությամբ հեռարձակվում էր ուղիղ եթերում, Մագյարը երդում է տվել՝ ստանձնելով երկրի նոր կառավարության ղեկավարի պաշտոնը։ Նա այս պաշտոնում փոխարինում է Վիկտոր Օրբանին, ով 16 տարվա անընդմեջ կառավարումից հետո իր «ՖԻԴԵՍ – Հունգարիայի քաղաքացիական միություն» կուսակցության հետ անցնում է ընդդիմության շարքերը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment