Ուշակովը մեկնաբանել է Զելենսկու՝ Մոսկվայում շքերթ անցկացնելու հրամանագիրը

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը Վլադիմիր Զելենսկու՝ Մոսկվայում շքերթ անցկացնելը թույլատրող հրամանագիրը որակել է որպես կրկես և ծաղրածուություն։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ընդգծել է, որ ստեղծված իրավիճակը գնահատելու համար գոյություն ունեն նաև այլ կարճ բնորոշումներ։

«Ինչպե՞ս ասել, նույնիսկ մեկնաբանելն է ամոթ։ Բայց այսպես՝ ծաղրածուություն, կրկես, ինչ ուզում եք։ Կան նաև այլ կարճ բառեր», – նշել է նա։

Leave a Comment