Վառ պահենք զոհվածների հիշատակը, արժանիորեն գնահատենք ապրողներին, ձգտենք նոր հաղթանակների և կերտենք կայուն ու արժանապատիվ խաղաղություն. Արմեն Սարգսյան


Հասարակություն


4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Մայիսի 9-ի առիթով.

Այսօր Հաղթանակի և խաղաղության օրն է։

Խաղաղությունն ու հաղթանակը ժողովուրդների և պետությունների զարգացման ու արժանապատիվ կյանքի կարևորագույն պայման են։

Մեր բազմաթիվ հայրենակիցներ իրենց կյանքն ու առողջությունն են նվիրաբերել հաղթանակ կերտելու և խաղաղությունը պահպանելու սուրբ գործին։

Փոխվում են ժամանակները, փոխվում են սերունդները, սակայն մեր երեկվա ու այսօրվա հերոսների սխրանքները շարունակում են մնալ հայրենասիրության, ուժի և արժանապատվության օրինակելի դասեր։

Վառ պահենք զոհվածների հիշատակը, արժանիորեն գնահատենք ապրողներին, ձգտենք նոր հաղթանակների և կերտենք կայուն ու արժանապատիվ խաղաղություն։

Շնորհավոր Մայիսի 9։


Leave a Comment