ՀՀ քաղաքացին է որոշելու իր երկրի ու զավակների ապագան։ Այս մասին այսօր նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Կան բազմաթիվ մարդիկ, բազմաթիվ ուժեր, որոնց սրտով չի այս իրավիճակը՝ ՀՀ քաղաքացին որոշում է իր ապագան։ Այդ մարդիկ ու ուժերը կարծում են՝ ժամանակները, երբ իրենք էին որոշում ձեր փոխարեն, պիտի վերադառնան։ Բայց նրանք չեն հասկանում, թե ինչ է նշանակում ՀՀ քաղաքացու կամքը»,- Նոր Նորքում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է քաղաքապետը։
