Երկու քաղաքացի արգելափակվել էր Կարմիր կամրջի տակ. փրկարարները նրանց տեղափոխել են անվտանգ տարածք



ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն մայիսի 8-ին, ժամը 18։21-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կարմիր կամրջի տակ երկու քաղաքացի արգելափակվել է․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։


Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը՝ նշելով, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Փրկարարները քաղաքացիներին տեղափոխել են անվտանգ տարածք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment