Մայիսի 9-ը հնարավոր չէ ջնջել հայ ժողովրդի պատմությունից․ «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել Հաղթանակի օրվա առիթով․

«Սիրելի´ հայրենակիցներ,

Շնորհավորում ենք ձեզ տոնական օրվա կապակցությամբ։

Մայիսի 9-ը հնարավոր չէ ջնջել հայ ժողովրդի պատմությունից, որքան էլ փոքրիկ խմբակը ցանկանա։ Այն հավերժ մնալու է որպես հաղթանակի օր։

Հաղթանակ, որ վաստակել են մեր պապերը 1945 թվականինԲեռլինում, իսկ մեր հայրերն ու եղբայրները 1992 թվականին` Շուշիում։

Մայիսի 9-ի խորհուրդը առհավետ լուսավորելու է մեր ճանապարհը դեպի ապագայի հաղթանակներ»:

Leave a Comment