Պեսկովը՝ Հաղթանակի օրը խափանելու փորձերի մասին

Հաղթանակի տոնի միջոցառումները խափանելու փորձեր չեն եղել, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: 

«Ոչինչ չեն փորձել, ամեն ինչ լավ է»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ուկրաինայի զինված ուժերը փորձել են խափանել տոնակատարությունը: 

Պեսկովն ավելի վաղ նշել էր, որ Ուկրաինայի կողմից Հաղթանակի շքերթը խափանելու սպառնալիքների մասին լուրերի ֆոնին նախագահի անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվում:

Մոսկվայում շարժական ինտերնետի հասանելիությունը ժամանակավորապես սահմանափակված է:

Leave a Comment