Հյուսիսային Կորեայի զինվորականները Մոսկվայում մասնակցել են Հաղթանակի շքերթին

Հյուսիսային Կորեայի զինվորականները Մոսկվայում մասնակցել են Հաղթանակի շքերթին

Կորեայի ժողովրդական բանակի զինծառայողները մասնակցել են Կարմիր հրապարակում անցկացված շքերթին, որը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 81-րդ տարեդարձին, գրում է RTVI-ը։

Այս տարի Հաղթանակի շքերթն անցկացվել է կրճատված ձևաչափով։ Կարմիր հրապարակով քայլերթով անցել են «հատուկ ռազմական գործողության» մասնակիցների շարասյուները, ՌԴ զինված ուժերի տարբեր զորատեսակների և բարձրագույն ռազմական ուսումնական հաստատությունների կուրսանտները, ինչպես նաև անօդաչու համակարգերի մասնագետները։ Սուվորովյան և Նախիմովյան ուսումնարանների սաները շքերթին չեն մասնակցել։

«Օպերատիվ իրավիճակով» պայմանավորված՝ մեքենայացված շարասյունը շքերթին չի մասնակցել։ Դրա փոխարեն հեռարձակման ընթացքում ցուցադրվել է «հատուկ ռազմական գործողությանը» մասնակցող կամ մարտական հերթապահություն իրականացնող տարբեր զորատեսակների գործունեությունը։

Մասնավորապես՝ ցուցադրվել է Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի և Օդատիեզերական ուժերի կառավարման կետերում մարտական հաշվարկների աշխատանքը, ինչպես նաև Ռազմածովային նավատորմի նավերում իրականացվող ծառայությունը։ Կարմիր հրապարակի երկնքում ցուցադրական թռիչքներ են իրականացրել «Ռուսսկիե վիտյազի» և «Ստրիժի» ավիացիոն պիլոտաժային խմբերը։

Շքերթն ընդունել է ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, իսկ հրամանատարն է եղել Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար Անդրեյ Մորդվիչևը։

 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment