Քաղաքագետը մեկնաբանել է Զելենսկու Հայաստանում ռազմական գործարաններ տեղակայելու ցանկությունը



ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի արտադրության օբյեկտների տեղակայումը Հայաստանում անհնար է։ Այդպես է ասել քաղաքագետ Յուրի Սվետովը  մեկնաբանելով Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու համար Երևան ժամանած Կիևի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու ցանկության  արտահայտելը, գրում է mk.ru–ն։

Ռուսական սահմանի մոտ ռազմական արտադրության օբյեկտների ստեղծումը անհնար է մի քանի պատճառներով, ասել է նա։ Հիմնականը, նշել է քաղաքագետը, դեարդյունաբերականացումն է, որը վերջին տասնամյակներում ապրել է այդ Անդրկովկասյան հանրապետությունը։

Անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի գործարկումը պահանջում է ոչ միայն գումար, այլ նաև բարձր որակավորում ունեցող անձնակազմ և անհրաժեշտ տեխնոլոգիա, նշել է Սվետովը։

Մասնագետի խոսքով Երևանը նման ռեսուրսներ չունի։

Վերլուծաբանը նաև որպես պատճառ նշել է Հայաստանի աշխարհագրական դիրքը. պատրաստի անօդաչու թռչող սարքերի ցանկացած տեղափոխում լուրջ խնդիր կառաջացնի այդ ցամաքային հանրապետության համար։ Մասնագետի խոսքով Կիևի և Երևանի միջև նման նախաձեռնության քննարկումները չպետք է լուրջ ընդունվեն։ Սրանք ընդամենը տեղեկատվական պատրվակներ են, որոնք Զելենսկին օգտագործում է իրեն տրվող «գլոբալ աջակցությունը» ցուցադրելու համար, եզրափակել է Սվետովը։Քաղաքագետը մեկնաբանել է Զելենսկու Հայաստանում ռազմական գործարաններ տեղակայելու ցանկությունը 
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի արտադրության օբյեկտների տեղակայումը Հայաստանում անհնար է։ Այդպես է ասել քաղաքագետ Յուրի Սվետովը  մեկնաբանելով Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու համար Երևան ժամանած Կիևի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու ցանկության  արտահայտելը, գրում է mk.ru–ն։

Ռուսական սահմանի մոտ ռազմական արտադրության օբյեկտների ստեղծումը անհնար է մի քանի պատճառներով, ասել է նա։ Հիմնականը, նշել է քաղաքագետը, դեարդյունաբերականացումն է, որը վերջին տասնամյակներում ապրել է այդ Անդրկովկասյան հանրապետությունը։

Անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի գործարկումը պահանջում է ոչ միայն գումար, այլ նաև բարձր որակավորում ունեցող անձնակազմ և անհրաժեշտ տեխնոլոգիա, նշել է Սվետովը։

Մասնագետի խոսքով Երևանը նման ռեսուրսներ չունի։

Վերլուծաբանը նաև որպես պատճառ նշել է Հայաստանի աշխարհագրական դիրքը. պատրաստի անօդաչու թռչող սարքերի ցանկացած տեղափոխում լուրջ խնդիր կառաջացնի այդ ցամաքային հանրապետության համար։ Մասնագետի խոսքով Կիևի և Երևանի միջև նման նախաձեռնության քննարկումները չպետք է լուրջ ընդունվեն։ Սրանք ընդամենը տեղեկատվական պատրվակներ են, որոնք Զելենսկին օգտագործում է իրեն տրվող «գլոբալ աջակցությունը» ցուցադրելու համար, եզրափակել է Սվետովը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am



Leave a Comment